Չնայած նրան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը փակուղի է մտել, Թուրքիան կմասնակցի «Հայաստան-2010» զորավարժություններին, որոնք Հայաստանում ՆԱՏՕ-ի հետ համատեղ կանցկացվեն սեպտեմբերի 11-ից 17-ը։

Today's Zaman-ի հետ զրույցում Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչները հաստատել են այդ երկրի մասնակցությունը զորավարժություններին։ Զորավարժությունների իրականացման համար Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը կարող է ժամանակավորապես բացվել։

Այս մասին աղբյուրին հայտնել են՝ գաղտնիության պայմանով։ Սահմանը կփակվի զորավարժությունների ավարտից անմիջապես հետո, հայտնել են թուրք դիվանագետները։