Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին Սամվել Խառատյանի եւ վրացի մոտոցիկլավարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց Սամվել Խառատյանը:

Թե ինչ հիմքով է գործը կարճվել, հայ վարորդը չցանկացավ հայտնել:

Նշենք, որ վթարի հետեւանքով մահացել էր Սամվել Խառատյանի որդին՝ 13-ամյա Քոչարը, իսկ դուստրը՝ 12-ամյա Անին, տեղափոխվել հիվանդանոց: Վթարի հետեւանքով մահացել էր նաեւ մոտոցիկլավարը: Վերջինի ընտանիքը բողոք էր ներկայացրել Հայաստանի քաղաքացի Սամվել Խառատյանի դեմ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2014թ.-ի օգոստոսի 16-ին, ժամը 14.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացել, որ ժամը 12.59-ին Քոբուլեթի քաղաքի Ռուսթավելի փողոցում վթար է եղել. բախվել են մոտոցիկլետը եւ «Հունդայի» մակնիշի 77 VV 447 մակնիշի ավտոմեքենան:

Վթարի հետեւանքով Հայաստանի քաղաքացի՝ 13-ամյա Քոչար Խառատյանը տեղում մահացել է, իսկ 8-ամյա Ալեքսանդրն ու 12-ամյա Անի Խառատյանները տեղափոխվել են Քոբուլեթի քաղաքի ԲԿ: Մեկ օր անց Անի Խառատյանը տեղափոխվել է Երեւան: