Արդարադատության նախկին փոխնախարար Եղիշե Կիրակոսյանն աշխատանքի է անցել նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի մոտ: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ նա դարձել է բարերար եւ գործարար Ռուբեն Վարդանյանի եւ նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կողմից հիմնված IDeA հիմնադրամի («Հայաստանի զարգացման նախաձեռնություններ») իրավաբանական վարչության պետ:
Մեր աղբյուրները հայտնեցին, որ այժմ արդարադատության նախարարը նրան նորից հրավիրում է աշխատելու փոխնախարարի պաշտոնում, սակայն վերջինս չի ցանկանում վերադառնալ հին աշխատավայր:
Ի դեպ, նրա եղբայրը՝ Արա Կիրակոսյանը «Հայբիզնեսբանկի» նախկին կառավարիչն է, ով այժմ հայտնվել է ամբաստնյալի աթռոին փողերի լվացման աղմկահարույց գործի շրջանակներում: Խոսքը Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած Սուրեն Վաչիկի Գաբրիելյանի գործի մասին է, որից առանձնացված մասով՝ Արա Կիրակոսյանի եւ Մելիքս Եսայանի դեմ հարուցված գործով դատաքննություն է ընթանում:





























