Փետրվարի 1-ին Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Գյուղի 60-ամյա բնակչին հայտնաբերել են իր տան կտուրում՝ կախված վիճակում:
Պատճառները հայտնի չեն: Նշված դեպքով քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:





























