Տեղացի նավաշինարարները հաստատել են, որ Թուրքիան մտադիր է հատուկ մոտորանավակներ կառուցել հյուրերին Վանա լճի Աղթամար կղզի հասցնելու համար, որտեղ «Սուրբ խաչ» եկեղեցում սեպտեմբերի 19-ին՝ ահռելի ընդմիջումից հետո կրկին կրոնական արարողություն է կայանալու:
Ինչպես գրում է «Ասպարեզը», մոտորանավակների սեփականատերերը ոչ միայն աշխատում են անվտանգության եւ ուղեւորների հարմարավետության խնդիրների վրա, այլեւ անում են ամեն ինչ, որ դրանք համապատասխանեն Եվրոպական միության չափորոշիչներին:
Տեղացի նավաշինարար Սուաթ Բելեքը նկատել է, որ մոտորանավակի վրա կա զուգարան, խոհանոց եւ հանգստի սենյակ: Շինարարությունը զբաղեցնելու է երկու ամիս եւ արժենալու է 42 հազար դոլար: Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն հայտարարել է, թե տեղացի պաշտոնյաներն անելու են ամեն ինչ, որ լավագույնս դիմավորեն հյուրերին:




























