Թուրքիայի վարչապետի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը հարցազրույց է տվել թուրքական Haberturk-ին, որի ժամանակ պատասխանել է նաեւ Թուրքիայում այս տարի Չանաքալեի ճակատամարտը ապրիլի 24-ին նշելու հետ կապված հարցին։
Haberturk-ի թղթակիցը հարցրել է Էթյեն Մահչուփյանին, թե նա որպես հայ ի՞նչ է զգում Չանաքալեի ճակատամարտի միջոցառումները հայկական իրադարձությունների հիշատակման օր հանդիսացող ապրիլի 24-ին նշելու հետ կապված։
«Եթե Ապրիլի 24-ի հայկական հարցի եւ ցեղասպանության թեմաներում ճիշտ քայլ անեք, նման կերպ միջոցառումը տոնելու խնդիր չկա։ Նախորդ տարվա ցավակցական ուղերձը, այս տարվա Հրանտ Դինքի հետ կապված ուղերձը...։ Թուրքիան կամաց-կամաց կոնկրետ ճանապարհով է շարժվում։ Անկախ միջպետական հարաբերություններից, հայ չհանդիսացող թուրքերի պահվածքների տեսանկյունից էլ դրական շարժ կա», ասել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը։





























