Ավստրալիայի Փերթ քաղաքի առեւտրային կենտրոններից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, առնվազն 9-ը վիրավորվել է, հաղորդում է ABC News-ւ:
Նշվում է, որ երեք մարդ գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Տուժածներին տեղափոխել են Ռոյալ Փերթ հիվանդանոց, հաղորդում է Gazeta-ն:
Նախնական տվյալներով՝ առեւտրային կենտրոնի շենքում ուժային տրանսֆորմատոր է պայթել: Հրդեհը մարելու գործողությանը մասնակցել է 10 հրշեջ բրիգադ:



























