Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ, երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին սեփական կուսակիցները ստախոս են անվանել։

Թուրքական OdaTV կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից դուրս գալուց հետո հանդիպել է իր կուսակիցների բողոքին։

Մի խումբ կուսակիցներ, տեսնելով Դավութօղլուին, բղավել են. «Պարոն վարչապետ, դուք չեք կատարում ձեր խոսքը։ Ձեր շրջապատում ամեն ինչ ձեզ խաբում են»։

Դավութօղլուի թիկնապահները հեռացրել են բողոքավորներին եւ բացել վարչապետի ճանապարհը։