2014թ. մայիսին կործանված Cessna 150K 31 թեթեւաշարժիչ ինքնաթիռի ավիավթարի հետաքննության արդյունքում պարզվել է, որ միջադեպի պատճառը եղել է օդաչուն, որը փորձել է «սելֆի» անել թռիչքի ժամանակ, տեղեկացնում է ABC News-ը։
Ավիավթարը տեղի էր ունեցել Կոլորադո նահանգում՝ Դենվերից ոչ շատ հեռու։ Ինքնաթիռը վայր էր ըհնկել թռիչքից 4 րոպե անց։ Ինքնաթիռի ղեկին էր եղել 29-ամյա Ամրիթփալ Սինղը։ Վթարի արդյունքում զոհվել էր օդաչուն եւ նրա ուղեւորը, հաղորդում է Gazeta-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, ոչ լեհ զբոսաշրջիկ Սիլվիա Ռեյչելը Իսպանիայի Սեւիլիա քաղաքում «սելֆի» անելիս կամրջից վայր էր ընկել եւ մահացել։



























