ՌԴ Խաբարովսկի երկրամասի Վյազեմսկի շրջանում վագրը հարձակվել է որսորդի վրա, գրում է «Ինտերֆաքսը»։ Տղամարդը ցանկացել է ստուգել լարած թակարդը, եւ այդ պահին նրա վրա է հարձակվել գիշատիչ կենդանին, որը հետապնդում էր վայրի վարազների հոտը։

Տուժածը մի շարք կապտուկներ եւ անրակի կոտրվածք է ստացել։ Նա կարողացելէ հասնել ձմեռանոց, որտեղ բարեկամները տղամարդուն հանձնել են բժիշկներին, որոնք վստահեցնում են, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։