Փետրվարի 4-ի գիշերը Հորդանանում մահապատժի են ենթարկել շահիդ գրոհային Սաջիդա Ալ Ռիշավիին, որին «Իսլամական պետության» գրոհայինները առաջարկում էին փոխանակել առեւանգված հորդանանցի օդաչու Մոազ Ալ Քասասբեհի դիմաց։ Այս մասին գրում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության խոսնակ Մուհամմեդ Ալ Մոմանիին։ Բացի այդ, մահապատժի է ենթարկվել Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դաշտային հրամանատար Զիյադ Ալ Քարբոլին։
Անցյալ չորեքշաբթի Ալ Քասասբեհի հրկիզումից հետո Հորդանանի իշխանոււթյունները խոստացել էին վրեժ լուծել իրենց քաղաքացու համար՝ սպանելով շահիդ Սաջիդա Ալ Ռիշավիին,գրում է Lenta-ն։
Երեքշաբթի ԻՊ գրոհայինները լոսանկարներ էին տարածել, որոնք ապացուցում էին հորդանանցի օդաչուի հրկիզման փաստը։ Մահապատժի ժամանակ Մոազ Ալ Քասասբեհը եղել է սեւ վանդակում։
Սաջիդա Ալ Ռիշավին մահապատժի էր ենթարկվել 2005թ. Ամանում ահաբեկչական պայթյուններին մասնակցելու համար ։




























