Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի մոտ բախվել են Mercedes Benz միկրոավտոբուսն ու «ԿամԱԶ» բեռնատարը, որի հետեւանքով զոհվել է 10 մարդ, եւս 6-ը վնասվածքներ են ստացել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է Ռուսաստանի ՆԳՆ Բելգորոդի մարզային վարչության մամուլի ծառայության ղեկավար Ելենա Չեչենեւան:

Վթարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Սովետսկոյե եւ Օսադչեյե գյուղերի միջեւ ընկած հատվածում:

«Այս պահին դեպքի վայրում աշխատում են ճանապարհային ոստիկանները եւ արտակարգ ծառայությունները: Նախնական տվյալներով՝ ուղեւորներով լի միկրոավտոբուսը Բելգորոդից ուղեւորվում էր Ռոսոշի: Ճանապարհին միկրոավտոբուսին վարորդը դուրս է եկել հանդիպակաց գոտի, որտեղ էլ տեղի է ունեցել բախումը»,-ասել են ՆԳ մարզային վարչությունում: