Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում ավտովթարի հետեւանքով առնվազն 10 մարդ է զոհվել:

Չինական կենտրոնական հեռուստատեսության փոխխանցմամբ՝ միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով այն դուրս է եկել երթեւեկելի մասին եւ շրջվել:

Միկրոավտովուսում այդ պահին եղել է 13 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նախնական վարկածի համաձայն՝ ողբերգության պատճառ կարող է լինել միկրոավտոբուսի գերբեռնվածությունը, որը նախատեսված է միայն 11 ուղեւորի համար: