Թայվանում TransAsia Airways ավիաընկերությանը պատկանող օդանավի՝ Կուլինգ գետի մոտ վայր ընկելու հետեւանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Reuters-ի տվյալներով՝ զոհվել է մեկ մարդ, եւս 10-ը կենդանության նշաններ ցույց չեն տալիս»:

Թայբեյից Ցզինմեն թռչող օդանավը թռիչքի պահին դիպել է էստակադային եւ ընկել: Այդ պահին օդանավում եղել է 58 մարդ, հաղորդում է Gazeta-ն: