Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ կասկածվող՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հակոբյանի փաստաբան Աշոտ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ Ճոյտին դեռ մեղադրանք չի առաջադրվել, նա կասկածյալի կարգավիճակում է եւ գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
«Այս պահին մեկուսարանում եմ, հանդիպելու եմ պաշտպանյալիս հետ»,- ավելացրեց նա:
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) ձերբակալվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության կողմից քննվող քրեական գործի շրջանակներում 2015թ. փետրվարի 2-ին ՀՀ ՖՆ քննչական վարչության վարույթում քննվող N 83152012 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 188-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ն կետով, 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով:
Հակոբյանին մեղադրում են պետությանը խոշոր վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրության եւ գանձվող հարկերը, տուրքերը կամ այլ պարտադիր վճարումները վճարելուց խուսափելու մեջ։





























