Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը աշխատանքից ազատվել է այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արսեն Արշակյանը:
Նա հաստատեց, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Արսեն Արշակյանը այժմ գտնվում է կադրերի ռեզերվում: Երեւանի նախկին ՃՈ պետը նշեց, որ առաջիկա օրերին հայտնի կդառնա, թե ինչ աշխատանքի է անցնելու:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:
NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները: «Կադրային փոփոխութունները դիտել միայն բարեփոխումների շրջանակում»,-ասել են լրատվական ծառայությունից:





























