TransAsia ավիաընկերության գործադիր տնօրեն Չեն Չինդեն ներողություն է խնդրել Թայվանում իրենց օդանավի ընկնելու համար, հաղորդում է Reuters-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է Թայվանի հեռուստատեսությամբ, նա խոնարհվել է ու ներողություն խնդրել վայր ընկած օդանավի ուղեւորներից ու անձնակազմի անդամներից:

Թայբեյից Ցզինմեն թռչող օդանավում այդ պահին եղել է 58 մարդ, որոնցից 31-ը՝ Չինաստանի քաղաքացիներ, հաղորդում է Gazeta-ն:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 16, վիրավորվել 15 մարդ, եւս 27-ը համարվում են անհետ կորած: