Թայվանում ուղեւորատար օդանավի կործանման հետեւանքով զոհերի թիվը հասել է 19-ի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Թայվանի կենտրոնական հեռուստատեսությունը: Ավելի վաղ նշվել էր 12 զոհի, 16 փրկվածի եւ 30 անհետ կորածի մասին:

ATR 72-600 օդանավը, որում այդ պահին եղել է 58 մարդ, թռիչքից մի քանի րոպե անց ընկել է Թայբեյի մայրաքաղաքից ոչ հեռու, գետի մեջ:

Օդանավը ներքին չվերթ էր իրականացնում Թայբեյից Ցզինմեն: