«Ալ Ազհար» խոշորագույն իսլամական բուհը կոչ է արել ոչնչացնել ու խաչել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, հաղորդում է Agence France-Presse-ը:
Հայտարարությունում, որն արվել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից հորդանանցի օդաչու մուազ ալ-Քասասբեհին այրելուց հետո, սուննի իլսամի առավել հեղինակավոր կրթական այս կենտրոնը կոչ է անում սպանել, խաչել ու քառատել ահաբեկիչներին, որոնք ծառայում են ԻՊ-ին:
Ավելի վաղ Հորդանանի թագավորը մեղադրել էր ԻՊ-ին վախկոտության մեջ, հաղորդում է Gazeta-ն:





























