Հայ ազգային կոնգրեսն արդեն հայտնել է իր կարծիքը ԲՀԿ-ի կողմից կազմակերպվող խորհրդաժողովի մասին եւ կարիք չի տեսնում որեւէ բան ավելացնել ասվածին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ դեռեւս դեկտեմբերի 24-ին ՀԱԿ մամուլի քարտուղար Արման Մուսինյանը ներկայացրել է կուսակցության պաշտոնական դիրքորոշումը: «Այդ հանդիպումից մենք ակնկալիքներ չունենք, իսկ ԲՀԿ-ի հետ համաժողովրդական շարժմանը վերաբերող հարցերը մենք պատրաստվում ենք քննարկել եռակողմ հանդիպման ժամանակ»,-ասել է Զուրաբյանը:
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին, որին հրավիրված են քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, փորձագետներ:





























