Ամերիկյան Դյուբուք քաղաքի մոտ (Այովա նահանգ) բեռնատար գնացքի 11 վագոնները դուրս են դռել ռելսերից, հաղորդում է ABC News-ը: Միաժամանակ երեք վագոններ ընկել են Միսիսիպի գետը, եւս երեք վագոն այրվել է:
Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի, տեղի ժամանակով 11.20-ի սահմաններում: Հայտնի է, որ վագոններից 10-ում էթանոլ է եղել, հաղորդում է Gazeta-ն:
Նախօրեին Նյու Յորքում ուղեւորատար գնացքը բախվել էր ավտոմեքենային, որի հետեւանքով 5 մարդ զոհվել էր, եւս 15-ը՝ վիրավորվել:



























