Ամերիկյան Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ քաղաքի դպրոցներից մեկում անհայտ անձը կրակ է բացել, որի հետեւանքով երկու դեռահասներ վիրավորվել են, հաղորդում է NBC Washington հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության տվյալները:

Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 20.00-ի սահմաններում, երեկոյան դպրոցում բասկետբոլի մրցումներ են եղել:

Վնասվածքներ ստացած դեռահասների կյանքին վտանգ չի սպառնում:

Տեղի Frederick News-Post թերթի տվյալներով՝ կրակողները 4 սեւամորթներ են եղել: Նրանք այս պահին ազատության մեջ են գտնվում:

Հարձակման դրդապատճառները ճշտված չեն, հետաքննություն է սկսվել: