Սոչիի դատարանը որոշել է «Պացխա» ռեստորանի տիրոջից վերցնել երկու արջերին, որոնց պարբերաբար ալկոհոլ են հյուրասիրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Արդյունքում կենդանիների մոտ ալկոհոլային կախվածություն է առաջացել: Հիվանդ արջերի հետագա ճակատագիրը կորոշի Կրասնոդարի երկրամասի բնական պաշարների նախարարությունը:
Ավելի վաղ ռեստորանի տերը բազմիցս պատասխանատվության է ենթարկվել կենդանիներին անազատության մեջ պահելու կանոնները խախտելու համար:

























