Քրդական ինքնապաշտպանության ուժերը անցյալ 10 օրերի ընթացքում Քոբանի քաղաքի հարակից շրջաններում «Իսլամական պետության» մոջահեդներից ազատել են 50 գյուղ։ Ինչպես չորեքշաբթի հաղորդումէ Firat գործակալությունը, դեռուս 350 բնակավայրեր գտնվում են ավազակային խմբավորումների հսկողության տակ։
Քրդական ինքնապաշտպանության ուժերի ջոկատները արեւմտյան, հարավային եւ արեւելյան ճակատներում ավելի քան 30 վարձու զինվոր են սպանել։ Ինքնապաշտպանական ուժերին օդային աջակցություն է ցուցաբերում միջազգային կոալիցիայի ՌՕՈՒ-ն։
Շրջանային վարչակազմի ղեկավար Անվար Մուսլիմի տվյալներով՝ քաղաքի մատույցները 10-15 կմ շառավղի վրա մաքուր են։ Սակայն Քոբանիից Թուրքիա փախած բնակիչների վերաբնակեցման գործընթացը դեռեւս չի սկսվել՝ հաշվի առնելով, որ շինությունների 90 տոկոսն ավերվել է կրակահերթի հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշենք, որ 133 օր շարունակվող պաշարումից Քոբանին ազատվել էր հունվարի 26-ին՝ այն բանից հետո, երբ քուրդ աշխարհազորայիններին հաջողվել էր դուրս շպրտել մոջահեդներին Քանյա-Քուրդա բլրի տարածքից։




























