Հանրապետության հրապարակից այսօր՝ փետրվարի 5-ին, բերման են ենթարկել «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Գեւորգ Սաֆարյանին եւ Հայկ Գրիգորյանին:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ ակտիվիստներին բերման են ենթարկել՝ մեքենաները կայանելու համար:
«Հունվարի 31-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վնասված մեքենաներն էլ տարել են տուգանային հրապարակ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:
Նշենք, որ այսօր ժամը 13:00-ին նախատեսված է «Հիմնադիր խորհրդարանի» բացօթյա ասուլիսը, որը նվիրված է հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպին:





























