Վենեսուեալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Հարավամերիկյան ազգերի միությանը եւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան պետությունների ընկերակցությանը կոչ է արել «վահան ստեղծել» երկիրը ԱՄՆ հնարավոր ագրեսիայից պաշտպանելու համար: Մադուրոն Կարակասում փետրվարի 4-ին հանդիպել է Հարավամերիկյան ազգերի միության գլխավոր քարտուղար Էռնեստո Սամպերոյի հետ:
Մադուրոն հայտնել է, որ իրենց զրույցի ժամանակ ինքը տեղեկատվություն է փոխանցել, որի մի մասը գաղտնի է: Նա ուշադրություն է դարձրել Պենտագոնի եւ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի մտահոգություն առաջացնող հայտարարությունների վրա: «Ես կոչ արեցի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային դադարեցնել ագրեսիան, սպառնալիքներն ու հայտարարությունները, որոնք հակասում են փոխադարձ հարգանքի եւ պետությունների խաղաղ գոյակցության սկզբունքներին»,-ասել է Մադուրոն:





























