Գյումրիի հարկայինը նոր պետ ունի: NEWS.am-ի թղթակցին Գյումրիի հարկային տեսչությունից հայտնեցին, որ Վախթանգ Սիսակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրա փոխարեն նշանակվել է Դավիթ Ղալումյանը:

Ի դեպ, Դավիթ Ղալումյանը նախկինում Մաշտոցի տարածքային բաժնի հարկայինի պետն էր:

Վախթանգ Սիսակյանը նշանակվել է Էրեբունիի հարկայինի պետ: Իսկ Էրեբունիի հարկայինի պետ Հրանտ Կարապետյանին էլ տեղափոխել են Մաշտոցի տեսչություն: