Ադրբեջանական կողմը փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը շարունակել է կրակել իր գյուղերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսուքյան էջում գրել է, որ հակառակորդը կրակել է Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ:
Նշենք, որ երեկ երեկոյան Արծրուն Հովհաննիսյանը գրել է, որ սկսած փետրվարի 4-ի ժամը 22։40-ից Տավուշի մարզի Բաղանիս եւ Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով։
«Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,- նշել է Արծրուն Հովհաննիսյանը։





























