Ադրբեջանում ամբաստանյալին դանակահարել են հենց դատարանի դահլիճում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական APA-ն, միջադեպը տեղի է ունեցել Բալեքենի շրջանային դատարանում:

Դատական գործընթացի ժամանակ 21-ամյա ամբաստանյալ Մուհամեդ Խանփերիեւին դանակով հարվածել են հայցվորի մտերիմները: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության բրիգադը, սակայն տուժողի կյանքը փրկել չի հաջողվել:

Թե ինչում էր մեղադրվում Մուհամեդ Խանփերիեւը, չի հաղորդվում: