Եվրոպայում կրքերի թեժացումն ուղղված է թշնամու կերպարի ստեղծմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը «Յալտա 1945. Անցյալ, ներկա ապագա» խորագրով կոնֆերանսի ժամանակ, մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Եվրոպայում ներկա կրթերի թեժացումը, որը բորբոքվում է արեւմտյան քարոզչությամբ եւ տեղեկատվական շրջափակմամբ, կրկին ուղղված է թշնամու կերպարի ստեղծմանը։ Անվստահության այս պարույրից դուրս գալու ուղին մեկն է. բաց եւ ազնիվ երկխոսության միջոցով քննարկել Եվրոպայի անվտանգությանը սպառնացող իրական այլ ոչ թե երեւակայական խնդիրները, հրաժարվել սադրանքներից ու միակողմանի գործողություններից, որոնք կատարվում են ԱՄՆ հրամանով»,- հայտարարել է խոսնակը։

Նշենք, որ «Յալտա 1945. Անցյալ, ներկա, ապագա» կոնֆերանսը, որը նվիրված է հակահիտլերյան կոալիցիայի անդամ երկների (ԽՍՀՄ, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիա) ղեկավարների հանդիպման 70-ամյակին, ընթանում է Ղրիմի Լիվադիյան պալատում։