Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականության հասցեին համացանցում քննադատական հայտարարությունների պատճառով երեք իսրայելցի դիվանագետ կարող են կորցնել իրենց աշխատանքը: Այս մասին տեղեկատվությունն այսօր՝ փետրվարի 5-ին, հաստատել է Իսրայելի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ արդեն հետ է կանչվել Շվեյցարիայում Իսրայելի դեսպան Իգալ Կասպին, ով Twitter-ի իր էջում քննադատել էր մարտի 3-ին ԱՄՆ Կոնգրեսում ելույթ ունենալու վարչապետի մտադրությունը։ Ելույթը վերաբերելու է Իրանի միջուկային ծրագրի հանդեպ Վաշինգտոնի վարչակազմի մոտեցմանը։

Դիվանագետը զգուշանում է, որ մասնավորապես այդ ելույթը կխորացնի ԱՄՆ եւ Իսրայելի ղեկավարների միջեւ վերջերս նկատվող տարաձայնությունները։

Նեթանյահուի հասցեին քննադատություն էին հչեցրեցրել նաեւ Հնդկաստանում իսրայելցի մի դիվանագետ եւ Երուսաղեմում ԱԳՆ կենտրոնական աշխատակազմի մի աշխատակիցը, որոնց անունները չեն հրապարակվում։ Իսրայելի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ սպասվում են «կարգապահական լսումներ», որոնց արդյունքում երեք դիվանագետ կարող են զրկվել արտաքին քաղաքական գերատեսչությունումզբաղեցրած պաշտոններից։