ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովը, որը մեկ անգամ հետաձգվել էր Գյումրիի ողբերգական դեպքերի պատճառով, այսօր՝ փետրվարի 5-ին, մեկնարկել է Գագիկ Ծառուկյանի ելույթով։

Ինչպես նախապես հայտարարել էր ԲՀԿ-ն, խորհրդաժողովին հրավիրվել են մոտ մեկ տասնյակ ոչ իշխանական կուսակցություններ, մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ, քաղաքագետներ, վերլուծաբաններ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԲՀԿ համագումարին մասնակցում են ՀԱԿ-ի, «Ժառանգության» ներկայացուցիչները, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։