ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» առաջնորդների հանդիպման ժամանակ կորոշվի Երեւանում եւ մարզերում հանրահավաքների օրերը: «Մոտ ժամանակներս մենք հանդիպում կունենանք Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ, որից հետո հայտնի կդառնան մարզերում եւ Երեւանում հանրահավաքների օրերը»,-լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունեցել ԲՀԿ նախաձեռնած ոչ իշխանական քաղաքական ուժերի եւ ՀԿ-ների համատեղ խորհրդաժողովը: Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ էլ լրագրողների ոչ մի հարցի չի պատասխանի՝ խոստանալով, որ միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն կունենան հարցեր տալու: