2015թ. ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը գյուղացիներին 1014 տոննա գարու սերմ կբաժանի սուբսիդավորված գներով։ Այս մասին փետրվարի 5-ին Կառավարության նիստին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Գյուղացիները կկարողանան իջեցված գներով ձեռք բերել նաեւ 5.3 տ եգիպտացորենի, 59.2 տ կապույտ առվույտի եւ 247.8 տ կորնգանի սերմ։

Ի հավելումն ներկրված սերմի այս ծավալին՝ կգնվի 120 տ տեղական գարու սերմ (իջեցված գներով գյուղացիներին վերավաճառելու համար)։ «Մենք առաջվա պես շարունակում ենք աջակցությւոն ցուցաբերել մեր գյուղացիներին»,- վստահեցրել է նախարարը։