ԵՄ պատժամիջոցների ցանկում կընդգրկվեն ռուսաստանցի բարձարստիճան քաղաքական գործիչներ, գրում է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung պարբերականը՝ վկայակոչելով Բրյուսելում իր աղբյուրները:
Այդ որոշումը կայացվել է ԵՄ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի նախապատրաստման ընթացքում, որը կայանալու է փետրվարի 9-ին:
Մասնավորապես, ըստ պարբերականի, ԵՄ-ն կարող է ԵՄ-ն պատժամիջոցների ցանկում կարող է ընդգրկել ռուսաստանցի պատգամավորների կամ փոխնախարարների: Հաղորդվում է, որ ցանկում կընդգրկվի 19 մարդ (5 ռւոսաստանցի, 14 ուկրաինացի), ինչպես նաեւ 9 կազմակերպություններ:
Առայժմ նրանց անունը գաղտնի է պահվում:



























