2015թ. Հայաստանի գյուղացիները կրկին մատչելի դիզվառելիք ու պարարտանյութ կստանան։ Այս մասին հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանըտ փետրվարի 5-ին կայացած Կառավարության նիստի ժամանակ։

Մասնավորապես մինչեւ դաշտային աշխատանքների սեզոնի ավարտը (նոյեմբերի 1) գյուղացիները կստանան շուրջ 7.8 մլն լիտր դիզվառելիք լիտրը  350 դրամով (շուկայան 500 դրամի փոխարեն)։ Յուրաքանչյուր տնտեսության բաժին կհասնի 600 լ։

Բացի այդ, գյուղացիներին կհատկացվի նաեւ 33.3 հազար տոննա սելիտրա, 1760 տ սուպերֆոսֆատ եւ 564.8 տ կալիումական աղ։ Աջակցությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ այնպես էլ Լեռնային Ղարաբաղի գյուղացներին։ Սելիտրան կիրացվի 50 կգ պարկը 6 հազար դրամով, իսկ մնացած պարարտանյութները՝ 7 հազար դրամով շուկայան  8-10 հազար դրամի փոխարեն։՚