Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին փետրվարի 5-ին խաղաղ նախաձեռնությամբ կայցելի Ուկրաինա։ Այս մասին Փարիզում փետրվարի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի նախագահը, տեղեկացնում է Associated Press-ը։

Օլանդի խոսքով՝ նրանք փետրվարի 5-ին կուղեւորվեն Կիեւ, իսկ փետրվարի 6-ին կժամանեն Մոսկվա։ Երկու առաջնորդները հանդես կգան «Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման» մասին առաջարկով։ «Անգելա Մերկելի հետ միասին ես որոշել եմ հանդես գալ նոր նախաձեռնությամբ։ Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, մենք կմեկնենք Կիեւ։ Մենք նոր առաջարկ կանենք հակամարտության կարգավորման հարցով, որը հիմնված է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման վրա։ Այսօր մենք Ուկրաինայի նախագահի հետ կքննարկենք այդ հարցը, իսկ ուրբաթ կմեկնենք Մոսկվա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման»,- ասելէ Ֆրանսուա Օլանդը։