Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չցանկացավ մեկնաբանել նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի՝ Ճոյտի, ձերբակալությունն ու կալանավորումը:

Լրագրողների հարցին, թե ինչ է մտածում դրա վերաբերյալ, Մանուկյանը պատասխանեց. «Դիմեք համապատասխան մարմիններին»:

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը կալանավորվել է Ֆինանսների նախարարության քննչական վարչության հարուցած քրեական գործի շրջանակներում: Նա մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ:

Նկատենք, որ 2000-ական թվականներին Հակոբյանը ամենաազդեցիկ գործարարներից մեկն էր Էջմիածնի տարածաշրջանում, սակայն հետո իր տեղը զիջեց գեներալ Մանվել Գրիգորյանին: