Հայաստանը կարող է յուրատեսակ օֆշորի վերածվել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում «Շահութահարկի մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

Նա նշել է, որ գերխոշոր ընկերությունների համար շահութահարկը 20 տոկոսից 2 տոկոս դարձնելը կարող է հանգեցնել նրան, որ Հայաստանում արտադրության անվան տակ (եւ կառավարության համաձայնությամբ) կարող են ստեղծվել կեղծ ռեզիդենտությամբ ընկերություններ, որոնք կօգտվեն տեղի ցածր հարկերից:

Ցածր հարկի կարող են հավակնել ընկերությունները, որոնք ունեն կառավարության կողմից հավանության արժանացած արտահանման ծրագրեր, տարեկան ավելի քան 50 մլրդ դրամ ծավալով եւ որոնք գործում են միայն արտաքին շուկաներում: