Կիեւ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին փետրվարի 5-ին «Բորիսպոլ» օդանավակայանում դիմավորել է Կիեւում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջեֆրի Փայեթը։

Պետքարտուղարը Twitter-ի իր էջում տեղադրել է համապատասխան նկար եւ գրել. «Ուրախ եմ դեսպան Ջեֆրի Փայեթին տեսնելու համար։ Կիեւում ԱՄՆ դեսպանության ողջ թիմը ԱՄՆ անունից  հսկայական աշխատանք է կատարում այստեղ՝ Ուկրաինայում»։

Ինչպես հաղորդում է ABC News-ը, Քերին 16.4 մլն դոլարի չափով համեստ հումանիտար օգնություն է բերել իր հետ Ուկրաինա։ Քերրիի պատվիրակության պաշտոնական անձանց տեղեկությունների համաձայն՝ նա ուկրաինացի պաշտոնատար անձանց հետ քննարկելու է խաղաղության եւ քաղաքական երկխոսության  վերականգման նախաձեռնությունը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ միասին փետրվարի 5-ին խաղաղ նախաձեռնությամբ կայցելեն Ուկրաինա, իսկ հաջորդ օրը կմեկնեն Մոսկվա՝ բանակցությունների։