Ջոն Քերրին ճանաչվել է վերջին 50 տարիներին ԱՄՆ ամենաանարդյունավետ պետքարտուղարը: Այս մասին են վկայում Foreign Policy ամսագրի անցկացրած հարցման արդյունքները: Հարցումն անցկացվել է միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետների շրջանում, հաղորդում է International Business Times-ը:

Հարցմանը մասնակցել է 600 գիտնական: Նրանք պետք է պատասխանեին, թե վերջին 50 տարիներին ով է եղել ԱՄՆ ամենաարդյունավետ պետքարտուղարը եւ միայն երկու մարդ է նշել Ջոն Քերրիի անունը:

Նշվում է, որ ամենալավ պետքարտուղար է ճանաչվել Հենրի Քիսինջերը, որի օգտին քվեարկել են հարցվածների 32 տոկոսը: