ԲՀԿ նախաձեռնած խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ենթադրում է ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի դիրքորոշումների մերձեցում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով՝ փետրվարի 5-ին ոչ իշխանակական ուժերի խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանն առաջին անգամ բաց տեքստով դրեց արտահերթ ընտրությունների հարցը:
«Գիտեք, որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի միությունը բավական արդյունավետ է: Մենք, իհարկե, մարտավարական առումով տարբեր մոտեցումներ ունենք: ՀԱԿ-ը հանդես է գալիս առավել արմատական որոշումների օգտին: Մենք վստահ ենք, որ ամենաճիշտ մոտեցումը կլիներ համաժողովրդական շարժման ղեկավարության ներքո ժողովրդական զանգվածների անհնազանդությունը, որի նպատակը արտահերթ ընտրություններն են:
Հիմա մենք կարող ենք ասել, որ մեր երկու ուժերը աստիճանաբար մերձենում են, իսկ մարտավարական տարբերություններն աստիճանաբար հարթվում են»,-հավելել է Զուրաբյանը՝ հավելելով, որ անկասկած, առաիկա եռակողմ հանդիպմանը կգտնվել լուծումներ, որոնք կօգնեն հանրահավաքների ալիք բարձրացնել երկրում:





























