ԱՄՆ-ում «ամենագեղեցիկ» հանցագործ Ջերեմի Միքսը դատարապարտվել է երկու տարվա ազատազրկման ապօրինի զենք պահելու համար, գրում է The New York Daily News-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սթոքթոն քաղաքի ոստիկանության կայքում տեղադրված Միքսի լուսանկարը հազարավոր «լայքեր» է հավաքել։  Լուսանկարը հավանել էր ավելի քան 100 000 օգտատեր։ Այն տարածվել էր համացանցում 12.8 հազար անգամ, իսկ մեկնաբանությունների թիվը հասել էր գրեթե 27 հազարի, գրում է Gazeta-ն։

 «Հմայիչ» չարագործը երկու տարով պետք է հետաձգի մոդելի իր կարիերան։ Միքսն արդեն պայմանագրեր է կնքել հոլիվուդյան երկու գործակալությունների հետ, որոնք պատրաստվում են նրան առաջարկել շահավետ գործարքներ ամսական 30-100 հազար դոլար աշխատավարձով։