NEWS.am-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Երեւանում: Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի բնակարաններից մեկում նռնակ են պայթեցրել:

Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Մի կին եւ մեկ 3 տարեկան երեխա վնասվել են:

Շենքում տարածված տեղեկությունների համաձայն, այս կինը նշված տանը դայակ է աշխատել, ամուսինը այցելել է նշված բնակարան եւ նռնակ նետել: Ընդ որում՝ դա կնոջ ազգականի բնակարանն է եղել:

NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից եւ նշել, որ զոհեր չկան, կասկածյալը հայտնաբերվել է:

Իրավապահները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել հանգամանքները պարզվում են: