Բելառուսի վարչապետ Անդրեյ Կոբյակովը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկել է համակարգել ապրանքների խթանման քաղաքականությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

«Անհրաժեշտ է առանձին ուշադրություն դարձնել ապրանքների խթանման ոլորտում քաղաքականության համակարգմանը»,-ասել է Կոբյակովը Մոսկվայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի (հունվարի 1-ից նախագահող երկիր), Ղազախստանի, Հայաստանի ու Ղրղզստանի վարչապետները: