Չորեքշաբթի Թայբեյում կործվանված թայվանական TransAsia Airways ավիաընկերության ինքնաթիռի երկու շարժիչները խափանված են եղել: Այդ մասին հայտարարել է Թայվանի ավիաանվտանգության հարցերով քննչական կոմիտեի ղեկավար Վան Սինչժունը:

Ըստ վերջին տեղեկությունների ավիավթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 35-ի, 15 մարդ տուժել է, եւս 8-ը համարվում են անհետ կորած: Օդանավում գնվել է 58 ուղեւոր,  այդ թվում 31-ը չինացի տուրիստ, ինչպես նաեւ անձնակազմի 5 անդամները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

TransAsia Airways ընկերությանը պատկանող երկշարժիչ ATR 72 օդանավը, որը Թայբեյից ուղեւորվում էր Ցզինմեն, դիպել է կամրջին ու ընկել Ցզիլուն գետը: