Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում նետված նռնակի հետեւանքով տուժածները՝ դայակը եւ 3-ամյա երեխան, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ հիվանդանոցից:
Մեզ հայտնեցին, որ երեխայի վիճակը ծանր է: Առայժմ չի հաջողվել զրուցել բժիշկների հետ, քանի որ նրանք զբաղված են այս դեպքով: Ավելի ուշ հիվանդանոցից տեղեկացանք, որ երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17 շենքի բնակարաններից մեկում նռնակ են պայթեցրել: Երկու հոգի տեղափոխվել են հիվանդանոց: Մի կին եւ մեկ 3 տարեկան երեխա վնասվել են: Շենքում տարածված տեղեկությունների համաձայն, այս կինը նշված տանը դայակ է աշխատել, ամուսինը այցելել է նշված բնակարան եւ նռնակ նետել: Ընդ որում՝ դա կնոջ ազգականի բնակարանն է եղել:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել են ոստիկանությունից եւ նշել, որ զոհեր չկան, կասկածյալը հայտնաբերվել է: Իրավապահները համապատասխան միջոցառումներ են ձեռնարկել հանգամանքները պարզվում են:





























