Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիտալի Յարեման դիմել է իր ռուս գործընկերոջը՝ Յուրի Չայկային՝ խնդրելով Ուկրաինային հանձնել նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին եւ մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք այս պահին գտնվում են ՌԴ տարածքում, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:

Հունվարի 20-ին Կիեւի դատարանը Յանուկովիչին կալանավորելու որոշում է կայացրել: Նշվել է, որ դրա հետ կապված, Ուկրաինան կարող է պահանջել Յանուկովիչի արտահանձնումը:

Միաժամանակ, դեռեւս հունվարի 12-ին ռուսական աղբյուրը հայտարարել է, որ նման պաշտոնական հարցում ստանալու դեպքում՝ ռուսական կողմը կքննարկի այն միջազգային եւ ազգային օրենսդրության համապատասխան, սակայն ամենայն հավանականությամբ կմերջի արտահանձնել Յանուկովիչին: