Մեծ Բրիտանիայի դեսպան Դեւիդ Քեմերոնը ստացել է Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ Հայաստան այցելելու հրավերը։ Հրավերն ուղարկվել էր դեռեւս անցյալ տարի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը։
Նրա խոսքով՝ վարչապետն իր պատասխանում նշել է, որ հասկանում է Հայաստանի եւ ողջ աշխարհի հայության համար 100-ամյակի կարեւորությունը եւ ցավում է, որ չի կարող անձամբ ներկա լինել։
«Հայաստան կժամանի Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչը, սակայն ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ով կլինի»,- նշել է դեսպանը։
Հարցին, թե մասնակցելու է արդյոք Քեմերոնը Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի միջոցառումներին, դիվանագետը նշել է, որ ինքը նման տեղեկություն չունի, սակայն ընդգծել է, որ Բրիտանիան անպայման կներկայացվի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով, քանի որ Գալիպոլիի ճակամարտում շատ բրիտանացի զինվորականներ են զոհվել։
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ճշմարի՞տ են արդյոք թուրքական մամուլում շրջանառվող խոսակցություններն այն մասին, որ Թուրքիայում կազմակերպվող միջոցառմանը ներկա է գտնվելու արքայազն Չարլզը, Քեթրին Լիչը նշեց, որ այդ մասին հավաստի տեղեկություններ չունի։
Ինչ վերաբերում է դեսպանին,ապա Քեթրինը Լչը ասաց, որ հրավեր ստանալու դեպքում անպայման կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։





























