Լիբիայի բանակը իսլամիստներից հետ է վերձրել Բենղազի քաղաքում գտնվող երկրի ամենախոշոր նավահանգիստը եւ իր վերահսկողությունն է հաստատել տեղի ռազմածովային բազայի նկատմամբ, հաղորդում է արաբական «Ալ Հայաթ» պարբերականը։
Ռազմավարական տեսակետից կարեւոր օբյեկտը հետ վերադարձնելու գործողությունը իսլամիստական խմբավորումների հետ ամիսներ շարունակ տեւող ռազմական բախումներից հետո պսակվել է հաջողությամբ։ Լիբիայի բանակի գնդապետ Ահմեդ Ալ Միսմարին բացատրել է, որ նրա զինվորները հինգշաբթի օրը «նավահանգստի տարածքը դիմադրությունից մաքրելու գործողություններ է ձեռնարկել»։ Առողջապահության նախարարության աղբյուրները նշում են, որ վերջին 48 ժամվա ընթացքում զգալիորեն ավելացել է երկու կողմերի զոհերի եւ վիրավորների քանակը, գրում է թերթը։
Բենղազի քաղաքի նավահանգիստը Լիբիայում երկրորդ ամենախոշոր նավահանգիստն է, իսկ քաղաքը համարվում է իսլամիստական խմաբվորումների ամենամարտական հենարաններից մեկը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։





























